Մանչեսթրում գործարան են հայտնաբերել, որտեղ զենք են պատրաստել 3D տպիչների միջոցով
Բրիտանիայի ոստիկանությունը Մանչեսթրում զինամթերքի և թմրանյութերի պահեստ է հայտնաբերել, ինչպես նաև՝ ոչ մեծ գործարան, որտեղ 3D տպիչի միջոցով հրազենի մասեր էին ստեղծում:
Ինչպես հայտնում է Russia Today–ը՝ The Mirror-ին հղումով, ներկա պահին փորձագետները փորձում են պարզել՝ արդյո՞ք հնարավոր է «տպված» մասերից ռազմական զենք պատրաստել: Փորձաքննության դրական պատասխանը կվկայի այն մասին, որ հանցագործները ողջ աշխարհում կարող են նորագույն տեխնոլոգիայի միջոցով զինամթերք ստեղծել:
Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ այս բացահայտումն իրականացվել է Challenger հատուկ գործողության շրջանականերում, որն ուղղված է գաղտնի հանցավոր խմբավորումներ բացահայտելուն:










