Նացիստական հանցագործ Պրիբկեի թոռը ցանկանում է փոխել իր ազգանունը

10:46 • 26.10.13

Թոմաս Էրիկ Ռամոն Պրիբկե Օրտիսը՝ նացիստական հանցագործ Էրիխ Պրիբկեի թոռը, մտադիր է փոխել իր ազգանունը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով արգենտինական ANBariloche գործակալությանը:

 

Իր հայտարարությունը 23-ամյա երիտասարդն արել է Արգենտինայի Բարիլոչե քաղաքում, որտեղ բնակվում է:

«Ինչու կրել ազգանուն, որն ինձ տանջանքներ է պատճառում, մարդկանց վատություն անում, ես չեմ հասկանում: Դա պիտակ է, որը ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենա ինձ հետ»,- ասել է երիտասարդ Պրիբկեն:

 

Նա ասել է, որ արդեն փաստաբան է վարձել, ով պետք է այդ գործընթացը սկսի:


Էրիխ Պրիբկեն մահացել է վերջերս Հռոմում: Նա մեղադրվել է 1944 թվականին զանգվածային սպանությունների համար: Այդ ժամանակ որպես պարտիզանների՝ ռազմական ոստիկանության զորքերի բատալյոնի վրա հարձակման վրեժ՝ ֆաշիստները սպանել են 335 իտալացի քաղաքացիների: