Արքայադուստր Լետիցիան և արքայազն Ֆելիպեն հանձնել են The Prince of Asturias Awards մրցանակները
The Prince of Asturias Awards-ը ամենամյա մրցանակաբաշխություն է, որը կազմակերպում է Աստուրիայի արքայազնի հիմնադրամը։ 1980 թ-ից 50 հազ. եվրո դրամական մրցանակը հանձնվում է բնական և հումանիտար գիտությունների ոլորտում նշանակալից հաջողությունների, ինչպես նաև՝ հասարակական գործունեությունում առանձնահատուկ ակտիվության համար: Այս մասին գրում է buro247.ru-ն։
Մադրիդի Campoamor Theater հնագույն թատրոնում այս տարի պատվել են կինեմատոգրաֆիայի ոլորտում բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր կինոռեժիսոր և սցենարիստ Միխայել Հանեկեին, ամերիկացի լուսանկարիչ Էննի Լեյբովիցին, հոլանդացի ամերիկացի սոցիոլոգ Սասկիյու Սասենին և շատ ուրիշների։
Մրցանակները դափնեկիրներն ստացել են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ արքայադուստր Լետիցիայից և արքայազն Ֆելիպեից, ում նախագահությամբ անցկացվում է Իսպանիայի ամենակարևոր միջոցառումներից մեկը։

Արքայադուստր Լետիցիա

Արքայադուստր Լետիցիա և արքայազն Ֆելիպե

Էննի Լեյբովից

Միխաել Հանեկե










