2Pac-ի դեմ մահափորձի պատվիրատուն թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար դատապարտվել է ցմահ բանտարկության

00:12 • 27.10.13

Ջեյմս Ռոուզմոնդը, ով կասկածվում էր ռեփեր 2Pac-ի դեմ մահափորձը պատվիրելու մեջ, թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում անելով New York Post-ին:


Ըստ հրատարակչությունների՝ Ռոուզմոնդը 2011 թվականին ձերբակալվել էր կոկաին տարածելու կասկածանքով: Հետագայում հետաքննությունը պարզել էր, որ Ռոուզմոնդը թմրակարտելների կազմակերպիչ է, ինչի շնորհիվ հիփ-հոփ մագնատը միլիոնավոր դոլարներ էր աշխատում:


Բացի այդ՝ նշվում է, որ Ռոուզմոնդը դեռևս դատարանի առաջ պետք է կանգնի 1994 թվականի նոյեմբերի 30-ին Թուփաք Շաքուրի վրա իրականացված մահափորձի գործով: Այդ ժամանակ ռեփերը ստացել էր ծանր վնասվածքներ, սակայն ողջ էր մնացել: