Ալթայան շամանները այրել են մոսկվացի մոդելի անկեղծ լուսանկարները, որպեսզի մաքրեն իրենց սրբատեղին

23:46 • 27.10.13

Ամբողջ անցյալ գիշերվա ընթացքում ալթայան շամանները փորձում էին հոգիներից մաքրել սուրբ Սպիտակ լեռան ստորոտը՝ այրելով մոսկվացի ֆոտոմոդելի լուսանկարները, հաղորդում է НТВ-ն:


Մոդելը, ով հայտնի է Չիրա Կովալսկի անվամբ, պղծել է սրբատեղին՝ սկանդալային ֆոտոսեսիա կազմակերպելով հայտնի ալթայան Բելուխի լեռան և սրբազան լճի մոտ:


Դրանից հետո տեղի դժգոհ բնակիչները բողոքի դիմում էին ներկայացրել դատախազություն: Այժմ Չիրան կարող է դատապարտվել հանրօգուտ աշխատանքների կամ նույնիսկ ազատազրկման: