Սահմանին ադրբեջանցի զինվոր է զոհվել
Շփման գծում հայկական կողմի գնդակից ադրբեջանցի զինծառայող է զոհվել. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Ադրբեջանական կողմը դարձյալ Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թարթառի շրջանի մոտակայքում։
Հիշեցնենք, որ ոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ադրբեջանական զինուժը կրակ էր բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա:
Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զոհվել էր մեկ զինծառայող։










