ԱՄՆ-ում BMW-ի վարորդը երթևեկել է «Ռոքքի աստիճաններով» (տեսանյութ)

08:37 • 27.10.13

ԱՄՆ-ում BMW-ի վարորդն իր մեքենան վարել է Ֆիլադելֆիայի արվեստների թանգարան տանող աստիճաններով, որոնք հայտնի են «Ռոքքի» ֆիլմից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


«Հերոսին» անցորդները նկարել են բջջային հեռախոսների միջոցով, ինչից հետո տեսանյութերը տեղադրել են համացանցում:


Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկանները կարողացել են գտնել և հարցաքննել վարորդին: Սպասվում է, որ առաջիկայում նրան մեղադրանքներ կառաջադրվեն: Ըստ դատախազության տվյալների՝ նրա պատճառած վնասի չափը կազմում է մոտ 8.000 դոլար: