Կանադացի 12-ամյա տղան մի շարք կառավարական կայքեր է կոտրել Anonymous-ի համար

19:11 • 27.10.13

Կանադացի 12-ամյա տղան իրեն մեղավոր է ճանաչել մի շարք կառավարական կայքեր կոտրելու մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, տղան այդ քայլին գնացել է Anonymous հանցահենների խմբի նախաձեռնության ազդեցության տակ՝ համակարգչային խաղերի հետ փոխանակման նպատակով:

 

Անչափահասների հարցերով զբաղվող դատարանն այս գործով լսումներ է անցկացրել հինգշաբթի՝ պարզելու, թե ինչպես է Մոնրեալի հինգերորդ դասարանցի բնակիչը 2012-ին կոտրել մի շարք կայքերի, որոնց աշխատանքը խափանվել է օրերով:


Տղան իրեն մեղավոր է ճանաչել երեք մեղադրանքներով՝ կոտրելու համար Մոնրեալի ոստիկանության, Քվեբեկի Հանրային առողջապահության ինստիտուտի և Չիլիի կառավարության կայքերը:


Մոնրեալի ոստիկանության տվյալներով՝ երեխան նաև ուրիշներին է սովորեցրել հարձակում գործել կայքերի վրա: