Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. երկու տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Արագածոտնի մարզում հոկտեմբերի 26-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Արտեմի-Արագած հատվածի 2-րդ կմ-ում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ: Պարզվել է, որ ժամը 19:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ՍT 823 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջում:
shamshyan.com կայքը հաղորդում է, որ մինչ ոստիկանների և փրկարարների ժամանելը քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել Արտեմի գյուղի բնակիչներ Պ. Ա.-ն ու Ս. Ա-ն: Վիրավորներից Պ. Ա-ն Արմավիրի բժշկական կենտրոնում մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում:












