Սաակաշվիլիի կողմնակիցները իշխանություններին մեղադրել են «կարուսել» կազմակերպելու մեջ
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի նախագահն է Միխեիլ Սաակաշվիլին, իշխանություններին մեղադրել է ընտրատեղամասերում «կարուսել» կազմակերպելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Интерфакс-ին հղումով:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեի ընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Քվիթաշվիլիի խոսքով՝ Թբիլիսիի Վակե շրջանի 80-րդ ընտրատեղամասում ընտրազամբյուղը կնքված չի եղել, չնայած, որ նման պահանջ ներկայացվել էր: Նա նաև հայտնել է, որ լուրջ խախտումներ են տեղի ունեցել Դմանիսիի 43-րդ ընտրատեղամասում, որտեղ նկատվել է այսպես կոչված «կարուսելը»: Մի շարք այլ տեղամասերում մարդիկ փորձել են քվեարկել երկրորդ անգամ:
Հաղորդվում է նաև, որ Թբիլիսիում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտնվելն իր հերթին սկանդալային է եղել: Քվեարկելուց հետո նախագահը լրագրողներին հրավիրել է իր տուն, որը գտնվում է ընտրատեղամասի հարևանությամբ: Կարճ ժամանակ անց այնտեղ հավաքված տասնյակ արմատական տրամադրվածություն ունեցող երիտասարդներ ընտրատեղամասին «կեղծ» դագաղով սգակառք են մոտեցրել:










