Մաշտոցի պողոտայի միջադեպի տուժածներից 4 ոստիկան շարունակում է մնալ բուժհաստատություններում

12:19 • 27.10.13

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված անձանցից այս պահին 4 ոստիկան է շարունակում բուժումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

 

«Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում գտնվող երկու ոստիկանից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:



Եվս 2 ոստիկան բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից մեկն ունի գանգուղեղի, իսկ մյուսը` ծակած վնասվածք:


16-ամյա քաղաքացիական անձը, բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռ երեկ դուրս է գրվել: