Իրանի և Իրաքի սահմանին փոխհրաձգության հետևանքով 3 ահաբեկիչ է սպանվել

11:10 • 27.10.13

Իրանի և Իրաքի սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների և ահաբեկչական խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ հատուկ գործողության ընթացքում։

 

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Բանե քաղաքի մոտակայքում։ Արդյունքում սպանվել է երեք ահաբեկիչ,երկուսը վիրավորվել են:

 

Ահաբեկիչներից մեկը, որը փոխհրաձգության ընթացքում փախուստի էր դիմել, ավելի ուշ ձերբակալվել է։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և Պակիստանի սահմանին բախումների հետևանքով զոհվել է 17 իրանցի սահմանապահ, 5-ը վիրավորվել են։ Զինված միջադեպը տեղի էր ունեցել ուշ երեկոյան՝ Սարավան քաղաքի մոտակայքում։

 

Ենթադրվում է, որ հարձակումը կապ ունի թմրանյութերի մաքսանենգության հետ։