Կազանում ավիավթարի զոհերի թվում է Թաթարստանի նախագահի որդին

00:00 • 27.10.13

Կազանում Boeing 737-500 ինքնաթիռի կործանման զոհերի պաշտոնական ցուցակում նշվում է Իրեկ Միննեխանովը, ով կարող է լինել Թաթարստանի նախագահի որդին: Ինչպես տեղեկացնում է Газета.ru-ն՝ համապատասխան ցուցակները հրապարակել է Ռուսական ԱԻՆ-ի թաթարստանյան Գլխավոր վարչությանը:


Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Միննեխանովի տոմսը պատվիրել են Մոսկվայում Թաթարստանի մշտական ներկայացուցչությունից:


Ցուցակում ներառված է 44 ուղևորի անուն: Անձնակազմի անդամները ցուցակում չկան: