Նյու Յորքում ընտանիքի անդամը սպանել է 20-ամյա աղջկա և 4 երեխաների

11:50 • 27.10.13

Նյու Յորքի Բրուքլին շրջանում տղամարդը դանակահարել է 20-ամյա աղջկա և 4 երեխաների։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, երեխաներից երկուսը 6-ամյա և 9-ամյա աղջիկներ են, իսկ երկուսը տղաներ, որոնցից մեկը 8-ամսական է, իսկ մյուսը՝ մեկուկես տարեկան։


Նախնական տվյալներով՝ մարդասպանն ու զոհվածները նույն ընտանիքից են։ Դանակահարված հինգ մարդուց 3-ը մահացել են տեղում, իսկ 2-ը՝ հիվանդանոցում։
 

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին, սակայն նրա անունն ու սպանության դրդապատճառները հայտնի չեն։