Սիրիայի զորքերը գրոհայիններից ազատել են Դամասկոսից հյուսիս գտնվող քրիստոնեական քաղաքը

21:00 • 27.10.13

Սիրիայի զորքերն այսօր ազատել են Դամասկոսից հյուսիս գտնվող Սադադ քրիստոնեական քաղաքը: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով, օրվա երկրորդ կեսին ոչնչացվել է Դամասկոս-Հոմս մայրուղու արևելյան հատվածում գտնվող բնակելի թաղամասում տեղակայված ահաբեկիչների վերջին հենակետը:


Սիրիացի սպան, ով ղեկավարել է ռազմական գործողությունները, նշել է, որ զինյալները որպես կրակային դիրք օգտագործել են Սուրբ Թեոդորոսի եկեղեցին:


Տեղի «Ալ-Մայադին» հեռուստակայանի տվյալներով՝ իշխանությունների կողմից վերահսկվում են դեպի Քալյամուն լեռնային շրջանը տանող բոլոր ճանապարհները, որտեղ գտնվում են զինված խմբավորումների դիրքերը: