Ոստիկանությունը հայտնաբերել է Էրեբունու դատարանից փախած ամբաստանյալին

18:56 • 28.10.13

Ոստիկանները հայտնաբերել և ժամը 13.40-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ն, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով, այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը:


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: