Իսրայելը հրթիռակոծել է Գազան

14:16 • 28.10.13

Երկուշաբթի առավոտյան Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածի հյուսիսը, հայտնում է France Presse-ը` վկայակոչելով ականատեսների և իսրայելցի զինվորականների:

 

Այս կերպ Իսրայելն արձագանքել է Գազայից իրականացված հարձակմանը. ըստ իսրայելական կողմի` Գազայից 2 հրթիռ է արձակված եղել Աշքելոն քաղաքի ուղղությամբ, որոնք, սակայն, որսացել են իսրայելական հակահրթիռային համակարգերը:

 

Աղբյուրը նշում է, որ լարվածությունը ծագել է Իսրայելի` պաղեստինցի վետերանների ազատ արձակելու մտադրության ֆոնին, ինչը նախատեսվում է վաղը:


Սա առաջին նման լարվածությունն է վերջին 2 ամսվա կտրվածքով: