Ստամբուլի օդանավակայանում 2 օդանավ է բախվել

13:00 • 28.10.13

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում երկու ուղևորատար օդանավ է բախվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:


«Թուրքական ավիաուղիների» օդանավերից մեկը` Airbus А330-200-ն իրականացրել էր Վիեննա – Ստամբուլ, իսկ մյուսը` Airbus А340-300-ը, Սան Պաուլո – Ստամբուլ չվերթը:


Բախման հետևանքով երկու օդանավն էլ լուրջ վնասվել են, սակայն ոչ ուղևորները, ոչ անձնակազմերը չեն տուժել: