Իրանը փակել է ռեֆորմիստական «Բահար» թերթը
Իրանը ռեֆորմիստական թերթ է փակել մի հոդվածի պատճառով, որը ենթադրաբար վնասում է իսլամական արժեքները, հաղորդում է Associated Press-ը:
Պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանի մեդիայի դիտորդ մարմինն արգելել է «Բահար» օրաթերթը՝ վկայակոչելով օրենքը, որը թույլ է տալիս լրատվամիջոցներ փակել այն հոդվածների պատճառով, որոնք խախտում են իսլամական արժեքները կամ վիրավորում են Իսլամը:
«Բահարը» չորեքշաբթի մի հոդված էր հրապարակել, որը կասկածներ էր հայտնում, թե Մուհամմեդ մարգարեն փոխարինող է նշանակել. մի պնդում, որը հակասում է շիա մուսուլմանների հավատքին:
Շիա մուսուլմանները հավատում են, որ Մուհամմեդը նշանակել է Իմամ Ալի Իբն Աբի Թալիբին որպես իսլամական հասարակության առաջնորդ:
Անցած շաբաթ «Բահար»-ի գլխավոր խմբագիրները ժամանակավորապես փակել էին հրատարակությունը՝ հավանաբար փորձելով խուսափել հրատարակվելու արգելքից:
2000 թվականից սկսած Իրանը փակել է 120 ռեֆորմիստական թերթ ու բանտարկել տասնյակ խմբագիրների և լրագրողների:










