Հնդկաստանում հանրահավաքի ժամանակ պայթյունների հետևանքով 5 մարդ զոհվել, 90-ը վիրավորվել է

09:36 • 28.10.13

Հնդկաստանի Բիհար նահանգում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հինգ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է, 90-ը՝ վիրավորվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Indian Express-ին:

 

Պայթյունները տեղի են ունեցել Պատնա քաղաքի մարզադաշտում, որտեղ հավաքված ամբոխի առաջ պետք է ելույթ ունենար ընդդիմադիր կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նարենդրա Մոդին: Ռումբերից մեկը պայթել է կայարանում, ևս մեկ պայթուցիկ սարք գործի է դրվել այն վայրի մոտակայքում, որտեղ պետք է ելույթ ունենար Մոդին:

 

Չնայած ահաբեկչությանը՝ հանրահավաքը տեղի է ունեցել: Քաղաքի ոստիկանությունը չի ընդունում, որ դա եղել է ահաբեկչական գործողություն, սակայն հաստատվել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի օգտագործումն անհայտ անձանց կողմից: