ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին մեկնել է Դամասկոս

09:03 • 28.10.13

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Բեյրութից մեկնել է Դամասկոս՝ սիրիական կողմի հետ «լրացուցիչ շփումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով», տեղեկացնում Взгляд-ը։

 

Դամասկոսում արդեն պատրաստակամություն են հայտնել ալժիրցի դիվանագետին ընդունելու՝ հիշեցնելով «չեզոքության պահպանման կարևորության» մասին։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անցյալ շաբաթ «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խորհուրդ էր տվել Բրահիմիին «դուրս չգալ առաքելության շրջանակներում ունեցած պարտավորությունների սահմաններից»։

 

Դիվանագետը, որը ջանքեր է ներդնում «Ժնև-2» միջազգային համաժողովի իրականացման համար, երեկ Թեհրանում հանդիպել է իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ։

 

Բրահիմին իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում եղել է նաև Եգիպտոսում, Հորդանանում, Քուվեյթում, Օմանում, Թուրքիայում և Կատարում։ Ակնկալվում է, որ Դամասկոսում պաշտոնական շփումներից բացի Բրահիմին հանդիպում կունենա նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։