Բրյուսելում գողը փորձել է ոստիկանին վարակել ՁԻԱՀ-ով

00:11 • 28.10.13

Բրյուսելում դրամապանակի գողության համար ձերբակալված տղամարդը կծել է ոստիկանի մատը և թքել է նրա դեմքին: Դրանից հետո նա ոստիկանին ասել է, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով՝ հավելելով, որ նրանք այժմ միասին կմահանան: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Sudinfo կայքին:


26-ամյա տղամարդը իրավապահին կծել էր ոստիկանական բաժանմունքում, ուր նրան բերել էին ձերբակալությունից հետո: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փորձում էին վերցնել նրա մատնահետքերը:


Տղամարդուն, բացի գողություն կատարելու մեջ մեղադրելուց, այժմ նաև մեղադրում են ՁԻԱՀ-ով վարակելու փորձի համար:


Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ոստիկանը վարակվել է, թե ոչ: Բելգիական ոստիկանության ներկայացուցիչները հույս ունեն, որ դա տեղի չի ունեցել, որովհետև կծելու պահին ոստիկանը ձեռնոցներ էր կրում: