Դիլիջանի միջազգային դպրոցի ընդունելությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ից

14:14 • 28.10.13

Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) դարձել է UWC-ի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan, որտեղ ընդունելությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ին 140 երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների միջոցով, այս մասին տեղեկացնում է Mediamax.am–ը:
 

«Դիլիջանի միջազգային դպրոցն ուրախ է տեղեկացնել UWC-ին իր անդամակցության մասին: Այն երեխաները, ովքեր ցանկանում են 2014 թվականի սեպտեմբերից դառնալ մեր աշակերտները, կարող են դիմել UWC-ի Ազգային կոմիտեներ, որոնց տվյալները հասանելի են www.uwc.org կայքում: UWC Dilijan-ը մտադիր է 2014 թ-ի սեպտեմբերին ընդունել ավելի քան 90 աշակերտների 45 երկրներից», - ասել է DIS-ի ղեկավար Ջոն Պադեֆութը, ով եղել է Մեծ Բրիտանիայի Իթոն քոլեջի փոխտնօրենը և Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում հիմնադրել է Ագա Խանի Ակադեմիան:


UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Քեյթ Քլարքն իր հերթին ասել է, որ իրենք ոգեւորված են Միացյալ Համաշխարհային Քոլեջների ցանցին Դիլիջանի միջազգային դպրոցի միանալու փաստով:


«Տեղակայումը Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում եւ հարուստ պատմությունը Հայաստանը կատարյալ վայր են դարձնում UWC դպրոցի համար: Իսկ այն դերը, որը դպրոցը կխաղա Դիլիջանի զարգացման հարցում, նրան հատուկ տեղ եւ նշանակություն է տալիս UWC ընտանիքում», - ընդգծել է Քեյթ Քլարքը:


Մանրամասները կարդացեք այստեղ։