Էրդողանն անդրադարձել է Աղթամարի վերակառուցմանն ու հայերի կրոնական իրավունքներին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է եկեղեցաշինության վերաբերյալ ընդդիմադիր գործիչ Դևլեթ Բահչելիի հնչեցրած քննադատություններին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»-ը, Էրդողանը հայտարարել է, թե պետք է հարգել Թուրքիայում բնակվող քրիստոնյա հայերի իրավունքներն էլ, աթեիստներինն էլ։
«Մեկն ասում է՝ «մզկիթ եմ քանդելու», մյուսն ասում է՝ ժողովրդի հարկերից Աղթամարի եկեղեցին եմ վերանորոգում։ Երբ ես ասացի, որ հարկ եղած դեպքում մզկիթ էլ կքանդենք (ճանապարհ կառուցելու համար-Tert.am), ասացի նաև, որ դրա փոխարեն դրան մոտ ավելի լավը կկառուցենք։ Ինչ վերաբերում է Աղթամարի եկեղեցուն, ապա այստեղ հայ քաղաքացիներ էլ կան, չէ՞, նրանց իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն, չէ՞։ Մեր երկրում առևտրով զբաղվող հայերը հարկ չե՞ն վճարում։ Նրանց կրոնական իրավունքներն էլ պետք է հարգվեն, պաշտամունք իրականացնելու հնարավորություն պետք է ունենան, և դա մեր պարտքն է»,-Վանում հայտարարել է Էրդողանը։










