«Կրակոտ իտալացին» արթնացել է. Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը լավա է արտանետում ու օդը լցնում մոխրով (լուսանկարներ, տեսանյութ)

14:22 • 28.10.13

Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է՝ արտանետելով մեծ քանակությամբ լավա ու մոխիր, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով վերջին ժայթքման վերաբերյալ ուշագրավ լուսանկարներ։

Outburst: Mount Etna sent lava and gas shooting up into the sky in one of the volcano's biggest eruptions'


Պարբերաբար իր մասին հիշեցնող հրաբխի ժայթքումն այս անգամ, ըստ մասնագետների, խոշոր չափերի է։

 

Civilians: No one had to be evacuated from the mountain-top villages but flames can be seen falling out the sky

 

3.329 մ բարձրությամբ հրաբուխն ունի 1 մլն տարվա պատմություն, իսկ վերջին 500 հազար տարվա ընթացքում մշտապես լավա է արտանետում։

 

Horrific: The worst eruption recorded was in 1669, prompting civilians to attempt to control the flows

 

Հրաբուխն այնքանով է վտանգ ներկայացնում, որ Սիցիլիայի բնակչության 25%-ը բնակվում է Էթնայի լանջերին։
Դրա ամենախոշոր ժայթքումները տեղի են ունեցել 1669,1852,1979 և 1991թվականներին։ Այժմ Էթնան համարվում է  Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը։