Ֆրանսիայում մայրն աղջկան 2 ամիս պահել է բեռնախցիկում

23:57 • 28.10.13

Ֆրանսիայի հարավ-արևելքում ձերբակալվել է ընտանեկան զույգ, որոնց մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր փոքրիկ երեխա: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ աղջկա մոտ նկատվում են քրոնիկ թերսնման և թերզարգացման ախտանիշներ:


Ավտոկայանատեղիի աշխատակիցները պատմել են, որ ձայներ են լսել մեքենայի ետնամասից, որը երեխայի մայրը տվել էր վերանորոգման: Դրանից հետո նրանք մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 1.5-2 տարեկան աղջկա:


45-ամյա մայրը, ով ունի ևս 3 երեխաներ, պնդում է, որ կրտսեր աղջկա ծնունդը գաղտնի էր պահում նույնիսկ նրա հորից:


Այժմ երեխայի մորը և հորը կներկայացվի երեխային ծաղրելու մեղադրանք: