Մեծ Բրիտանիայում չբերությունը «բուժող» հոգևորականին մեղադրել են բռնաբարության փորձի մեջ

23:06 • 28.10.13

Մեծ Բրիտանիայում քահանա Ջիլբերտ Դեհյուին, ով օգնում էր չբեր զույգերին, մեղադրել են կանանց բռնաբարելու և անչափահասների վրա հարձակվելու մեջ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:


Հոգևորականին մեղադրել են սեռական բռնության 3 դեպքերի և 14-ամյա աղջկան բռնաբարելու փորձի մեջ:


Դեհյան հայտնի էր նրանով, որ նրան դիմած չբեր զույգերի մոտ կարճ ժամանակ հետո ծնվում էին «հրաշք-նորածիններ»: Սակայն չի նշվում, թե ինչ տարբերակով էր դա տեղի ունենում: