ԵՄ-ն 85 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Սիրիային

17:57 • 28.10.13

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ 85 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրելու Սիրիայում 2 տարուց ավելի շարունակվող հակամարտությունից տուժած բնակիչներին։ 

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, 85 մլն-ից 40 մլն եվրոն կհատկացվի Հորդանանում ապաստան գտած 500 հազար սիրիացի փախստականների կրթական ու բուժական ծրագրերի ֆինանսավորմանը։ Եվս 5 մլն եվրոն կտրամադրվի սիրիացի ուսանողներին՝ եվրոպական բուհերում իրենց կրթությունը շարունակելու համար։

 

2011թ. մարտից ի վեր ԵՄ-ն 1.9 մլրդ եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել սիրիացիներին։

Ըստ վերջին տվյալների՝ հակամարտության պատճառով 5 մլն սիրիացի ներքին տեղահանված է դարձել, ևս 2 մլն-ը փախել է երկրից։

 

Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց թիվն անցել է 115 հազարը։