Իվանիշվիլին իր հետնորդի անունը կհայտնի նոյեմբերի 2-ին

18:19 • 28.10.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ըստ ամենայնի՝ երկրի կառավարության նոր ղեկավարի անունը պարզ կդառնա շաբաթ օրը, հայտնում է apsny.ge կայքը։

 

Նրա խոսքով՝ ուրբաթ քաղխորհուրդը կքննարկի իր առաջարկած թեկնածուի հարցը, իսկ շաբաթ հանդիպում տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության հետ։ Միայն դրանից հետո հանրությանը կներկայացվի նոր վարչապետը։

 

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, ինչի արդյունքում, ըստ ԿԸՀ տվյալների, երկրի նոր նախագահ է դարձել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին։