Լավրովը շնորհավորել է վրացիներին՝ նախագահական ընտրությունների կապակցությամբ

14:34 • 28.10.13

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին, ասել է, որ «պաշտոնական Մոսկվան լիահույս է, որ Վրաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի հանդեպ բարեկամական ու բարիդրացիական քաղաքականություն կվարեն»։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, Լավրովը շնորհավորել է վրաց ժողովրդին նախագահական ընտրությունների կապակցությամբ՝ նկատելով, որ «ըստ ստացվող տեղեկությունների՝ ընտրություններն ազատ, արդար են անցել, և ոչ ոք չի վիճարկում դրանց արդյունքները»։

 

Հիշեցնենք, որ երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին։ Երկրորդ տեղում է հայտնվել Դավիդ Բաքրաձեն, ում հաջորդում է Նինո Բուրջանաձեն:

 

Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։