Ամուսնացած ամերիկացիներն ավելի «ձեռնտու» են տնտեսությանը. Gallup

18:16 • 28.10.13

Ամուսնացած ամերիկացիներն ավելի լավ են աջակցում երկրի տնտեսությանը, քան չամուսնացած քաղաքացիները: Այդ մասին են վկայում Gallup-ի անցկացրած հարցման արդյունքները, գրում է lenta.ru-ն:

 

Gallup-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի ամուսնացած քաղաքացիներն ամեն օր ծախսում են միջինը 102 դոլար, մինչդեռ միայնակ ամերիկացիների ծախսերը կազմում են օրական մոտ 67 դոլար: Բաժանվածները ծախսում են օրական մինչև 74 դոլար, իսկ այրիները՝ 62 դոլար: Զույգերը, որոնք միասին են ապրում, սակայն չեն գրանցել իրենց ամուսնությունը, ծախսում են օրական 98 դոլար:

 

Ինչպես նշում են ինստիտուտի մասնագետները՝ ամուսնացած ամերիկացիների ավելի շատ ծախսերը բացատրվում են իրենց ավելի բարձր եկամուտներով: Քիչ ծախսերի պատճառը որոշ չափով այն է, որ չամուսնացած քաղաքացիների եկամուտը միջինից ցածր է:

 

Gallup-ի հարցումներն անցկացվել են ընթացիկ տարվա հունվարից մինչև սեպտեմբերն ընկած հատվածում: Ընդհանուր առմամբ, հարցումներին մասնակցել է ավելի քան 130 հազար ամերիկացի: