ԱՄՆ հատուկ ծառայությունները դադարեցրել են Մերկելի և այլ առաջնորդների գաղտնալսումները

09:43 • 28.10.13

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը դադարել է գաղտնալսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և մի շարք այլ համաշխարհային առաջնորդների հեռախոսազրույցները, երբ համապատասխան ծրագրերի առկայության մասին տեղեկացել է Սպիտակ տունը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Wall Street Journal-ը գրում է, որ նման տեղեկության հայտնվելուց հետո որոշում է կայացվել դադարեցնել որոշ առաջնորդների գաղտնալսումները, այդ թվում՝ Մերկելի։

 

Թերթը նշում է, որ դեռ հայտնի չէ, թե Մերկելից բացի ուրիշ ում գաղտնալսումն է դադարեցվել։

 

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման առաջին 5 տարիներին չի իմացել, որ ամերիկյան հետախուզությունը գաղտնալսում է համաշխարհային առաջնորդներին։

 

Սպիտակ տան աղբյուրները հաղորդել են, որ Անվտանգության գործակալությունը միաժամանակ բազմաթիվ գործողություններ է իրականացնում, և պարզապես հնարավոր չէ դրանցից յուրաքանչյուրի մասին տեղյակ պահել նախագահին։