Մայքլ Ջեքսոնի բժիշկն ազատ է արձակվել բանտից
2011-ին փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղավոր ճանաչված բժիշկը` Քոնրադ Մյուրեյը, այսօր ազատ է արձակվել բանտից, հայտնում է Sky News-ը:
Նա չկանխամտածված մարդասպանության համար ազատազրկումը կրել է 2 տարուց էլ քիչ ժամկետում:
Ազատ է արձակվել Կալիֆոռնիայի բանտերի գերհագեցած լինելու և լավ վարքի համար:
Սակայն դեռևս 2011-ին հրապարակումներ կային, թե նա ազատ է արձակվելու 2013-ի հոկտեմբերի 28-ին. օրենքով նրան հասնում էր 4 տարվա առավելագույն ազատազրկում, որից 2 տարուց ավելին լրացել էր 2011-ի դրությամբ, երբ նրան բանտարկեցին տևական դատավարությունից հետո:










