Իսպանիայի վարչապետը բացատրություն է պահանջում ԱՄՆ-ից` իր քաղաքացիներին ևս գաղտնալսելու համար
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իր մոտ է կանչել Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպանին, որպեսզի վերջինս բացատրություն տա այն լուրերին, որոնց համաձայն ԱՄՆ-ն գաղտնալսել է իսպանացիներին, հայտնում է BI-ն:
Ռախոյի և դեսպան Ջեյմս Կոստոսի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը երեկոյան:
Ըստ իսպանական մամուլի հրապարակումների` (Էդվարդ Սնոուդենի նյութերի հիման վրա) ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է իսպանացիների 60 մլն հեռախոսազանգեր: Դա տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերից այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում:
ԵՄ-ի խորհրդարանական պատվիրակությունն ԱՄՆ-ի կողմից իր դաշնակիցներին գաղտնալսելու դիվանագիտական սկանդալի ֆոնին պատրաստվում է մեկնել Վաշինգտոն` քննարկումների:
Բեռլինն ու Փարիզը պահանջում են, որպեսզի ԵՄ-ի 28 երկրներն «առանց լրտեսման» բնույթի համաձայնագիր ստորագրեն, ինչին Մադրիդը մեկ շաբաթ առաջ դեմ էր:










