Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

15:03 • 28.10.13

Վիեննայում վերսկսվել են Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև բանակցությունները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Օրակարգում են Իրանի միջուկային օբյեկտներ գործակալության տեսուչների անխոչընդոտ մուտքի և մի շարք տեխնիկական հարցեր:

 

Ըստ փորձագետների` Վիեննայի բանակցությունների հաջողությունն ամբողջությամբ կախված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամների և Գերմանիայի հետ Թեհրանի միջուկային երկխոսության արդյունքներից, որոնք նախատեսված են նոյեմբերի 7-ին Ժնևում:

 

Անցած տարվա հունվարից ի վեր Ատոմային գործակալության և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են 11 անգամ, սակայն բանակցություններն ապարդյուն են եղել:


Գործակալությունը պահանջում է, որպեսզի Իրանը զեկույց ներկայացնի նախկինում իր գործունեության վերաբերյալ, որում հնարավոր է տեղ են գտել Միջուկային զենքի չտարածման մասին կոնվենցիայի դրույթների խախտումներ: