Բակո Սահակյանն ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և նրա հետ ժամանած Վրաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես համախմբող ուժի, ազգային ինքնության պահպանման կարևոր գործոնի:
Բակո Սահակյանը շեշտել է Արցախի և Վրաստանի հայկական համայնքի հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով փոխգործակցության ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:










