Եվրոպայում մոլեգնող «Սուրբ Հուդա» փոթորկի պատճառով ավելի քան 300 հազար տներ հոսանքազրկվել են
Եվրոպայի հյուսիսային շրջաններում, մեծամասամբ` Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների տարածքում, ավելի քան 300 հազար տներ մնացել են առանց էլետրականության՝ «Սուրբ Հուդա» փոթորկի հետևանքով: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ եվրոպական ԶԼՄ-ներին հղումով:
Բրիտանական BBC պարբերականի տվյալներով՝ վատ եղանակային պայմանների հետևանքով ավելի քան 270 հազար տներ հոսանքազրկվել են Բրիտանիայի տարածքում:
Ֆրանսիական Figaro պարբերականի փոխանցմամբ՝ Նորմանդիա, Բրետան և Նոր-Պա-դե-Կալե շրջաններում 42 հազար տներ դեռևս հոսանքազրկված են:










