«Սուրբ Հուդա» փոթորկի պատճառով Լոնդոնում և Ամստերդամում չվերթներ են հետաձգվել

13:03 • 28.10.13

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանն արդեն 130 չվերթ է հետաձգել այդ երկիրը պատուհասած «Սբ Հուդա» փոթորկի պատճառով, հայտնում է radiovesti.ru-ն: Հետաձգված է նաև Eurostar գնացքների երթևեկությունը, որոնք Բրիտանիան կապում են Եվրոպայի երկրների հետ:

 

Իսկ Ամստերդամի օդանավակայանն ավելի քան 50 չվերթ է հետաձգել: Ավելին` տեղի ԶԼՄ-ները բնակիչներին առաջարկում են դուրս չգալ փողոցներ, քանի որ քամիները պոկում են տանիքները, տապալում ծառեր և գովազդային վահանակներ:

 

Եվրոպայի արևմուտքը պատուհասած փոթորկի պատճառով Հոլանդիայում արդեն իսկ տագնապի աստիճան է հայտարարված: