«Սուրբ Հուդան» առաջանում է. Պետերբուրգին ջրհեղեղ է սպառնում
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքին ջրհեղեղ է սպառնում` «Սբ Հուդա» փոթորկի պատճառով, որն արդեն ավերածությունների, հոսանքազրկումների, զոհերի և չվերթների հետաձգման պատճառ է դարձել Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆիննական ծոցում քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 28 մետրի:
Կանխատեսվում է, որ Բրիտանիայի հարավը պատուհասած փոթորիկը երեքշաբթի օրը կհասնի Ռուսաստանի հյուսիս-արևմուտք:
Մասնագետների գնահատմամբ՝ վերջին անգամ Եվրոպայում նման փոթորիկ եղել էր 1987-ին, որից Ֆրանսիայում և Բրիտանիայում 22 մարդ էր զոհվել:
Իսկ Պետերբուրգի բնակիչների համար աղբյուրը ներկայացրել է նաև փոթորկի դեպքում ինքնապաշտպանվելու ցուցումներ:










