Թալինում 75-ամյա տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով
«Թալին» Բ/Կ-ից հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, էմբոլիա, հիպովոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը, որը հիվանդանոցի ընդունարանում հայտնել է, որ բակում խոտի դեզից վայր է ընկել, իսկ ժամը 20.45-ին նա հիվանդանոցում մահացել է:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, 1968 թ. ծնված Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին:
Կատարվում է քննություն:










