Թուրքական F16 կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ահաբեկիչներին

16:34 • 28.10.13

Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող ահաբեկչական խմբավորումներին՝ ի պատասխան այսօր թուրքական կողմում պայթած ականների, տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը։

 

Հատուկ գործողությանը մասնակցել են 5 F16 տիպի կործանիչներ, որոնք տագնապով օդ են բարձրացվել։

 

Այսօր թուրքական կողմում «Ալ Կաիդայի» ցանցի հետ կապ ունեցող ահաբեկիչների կողմից արձակված արկերը պայթել էին Թուրքիայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր Թուրքիայի քաղաքացի։