Թուրքիայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետանքով կան տուժածներ
Անկարայի դատարանի շենքի առաջ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական Hurriyet թերթի կայքին:
Տուժածների հստակ թվի մասին տեղեկություններ չկան: Մոտ 2.000 մարդ փորձել է ներս մտնել դատարանի շենք, որտեղ ընթանում էր դատավարություն ոստիկանի նկատմամբ, ով հակակառակավարական բողոքի ակցիաների ժամանակ սպանել էր մասնակիցներից մեկին:
Իրավապահները ստիպված են եղել օգտագործել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:










