ԱՄՆ-ում 4 կալանավոր բանտից փախել է բաղնիքի առաստաղի անցքի միջոցով
ԱՄՆ Օկլահոմա նահանգի բանտերից մեկում բաղնիքի առաստաղին բացված անցքի միջոցով փախուստի է դիմել 4 կալանավոր, տեղեկացնում է Взгляд-ը։
«Կադդո շրջանի պատժի կրման հաստատությունում չորս բանտարկյալներ փախուստի են դիմել լոգարանի առաստաղին բացված անցքից՝ ջրի խողովակների միջոցով»,-ասված է շերիֆի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ բանտից փախչելու վերաբերյալ առաջին հաղորդագրությունը եղել է կիրակի առավոտյան, երբ մարդիկ նկատել են նարնջագույն բանտային համազգեստով մարդկանց՝ փողոցով վազելիս։










