Ասադը կարող է ներդրում ունենալ նոր Սիրիայի ստեղծման գործում. Բրահիմի

09:10 • 29.10.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում. նման տեսակետ է հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, միջնորդական առաքելությամբ Դամասկոսում գտնվող ալժիրցի դիվանագետը բացատրել է, թե նկատի ունի «Ասադի դերը հորից ժառանգած ռեժիմից դեպի նոր հանրապետություն անցումային գործընթացում»։

 

Բրահիմիի խոսքով՝ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունն Ասադին վերածել է գործընկերոջ և ամրապնդել սիրիացի առաջնորդի կողմնակիցների դիրքերը։

«Սակայն պատմությունը մեզ սովորեցրել է, որ նման ճգնաժամերից հետո անցյալին վերադառնալ հնարավոր չէ»,-նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ասադի շրջապատը կողմ է նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը (2014թ.)։