Գրոհայինները Լիբիայի կենտրոնական բանկից գողացել են 54 միլիոն դոլար

01:02 • 29.10.13

10 զինված մարդիկ Լիբիայում հարձակվել էն երկրի կենտրոնական բանկի ինկասսատորի վրա և գողացել 54 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Al Jazeera-ին:


Ըստ հեռուստատեսության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինկասսատորները փողերը օդանավակայանից տեղափոխում էին Սիրտ քաղաք: Անհայտ գրոհայինները գողացել են 42 միլիոն դոլարին համապատասխան լիբիական դինարներ և 12 միլիոն դոլարին համարժեք արտասահմանյան դրամներ:


Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Լիբիայի իշխանություններն արդեն սկսել են որոնել չարագործներին: