Օբաման ստուգելու է հատուկ ծառայությունների գործունեությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսելու է ստուգել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը, որպեսզի համոզվի, որ գաղտնալսումների համար առկա տեխնիկական հնարավորությունները վերահսկողության տակ են։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին նա հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ազգային անվտանգության ոլորտում գործողությունները, որպես կանոն, մեկ նպատակ են հետապնդում. երաշխավորել ամերիկացիների անվտանգությունը,-ասել է Օբաման։
Նա նշել է, որ վերջին տարիներին հատուկ ծառայությունները շարունակել են ընդլայնել հնարավորություններն ու գործողությունները։
«Այդ պատճառով ես ստուգումներ եմ սկսում, որպեսզի պարզեմ՝ արդյոք դա նրանք անում են միայն այն բանի համար, որ կարող են դա անել»,-ասել է Օբաման։
Նա, սակայն, հրաժարվել է մեկնաբանել, թե տեղյա՞կ է եղել արդյոք, որ հատուկ ծառայությունները գաղտնալսում են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։
Հիշեցնենք, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսումների մասին տեղեկությունները վերջերս նոր թափ էին ստացել՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած փաստերի հիման վրա։










