Ավելի քան 1 մլն իտալացիներ վաստակում են քաղաքականության ոլորտում
Ավելի քան 1 մլն իտալացի գումար է վաստակում քաղաքականության ոլորտում, ինչն այն դարձնում է ամենախոշոր ոլորտը երկրում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին, որն էլ վկայակոչում է իտալական արհմիությունների զեկույցը:
Il Fatto Quotidiano լրատվական կայքի հաղորդմամբ՝ 1,1 մլն մարդ ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է երկրի կառավարության համար:
«Պետական միջոցների մեծ մասը գնում է 487.000 «խորհրդատուների»՝ ի դեմս պետական ընկերությունների՝ վճարմանը: Բացի այդ, 390 հազար մարդ աշխատում է քաղաքական կուսակցությունների համար»,- ասված է հոդվածում:










