Հարավային Կորեան հարցում է արել ԱՄՆ-ին` արդյոք գաղտնալսվել է իրենց նախագահը
Հարավային Կորեան սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին այն հարցի շուրջ` արդյոք ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվել է նախագահ Պակ Կին Հեի հեռախոսը, հայտնում է RT-ն:
Նշված է, որ Հարավային Կորեայի կառավարությունը շատ լուրջ է վերաբերում այդ հարցին, քանի որ խոսքը պետության ղեկավարին գաղտնալսելու, այլ ոչ թե սովորական գաղտնալսման մասին է:
Առայժմ Սպիտակ տնից հայտնել են, որ հարցումը դիտարկվում է նախագահ Օբամայի հանձնարարականով:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած նյութերից հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է աշխարհի 35 պետությունների ղեկավարների:










