Սիրիան 1300 տոննա քիմիական զենք է հայտարարագրել
Սիրիան հայտարարագրել է մոտ 1300 տոննա քիմիական նյութ, 1230 միավոր զինամթերք, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարության հայտարարությունը:
Ըստ այդմ` Սիրիան նաև 41 օբյեկտ է հայտարարագրել, որտեղ քիմիական զենք է պահվում: Կազմակերպությունը հաստատել է նշվածից 37 օբյեկտի մասին տեղեկությունը:
Սիրիայում օգոստոսին քիմիական հարձակման հետևանքով մոտ 1500 մարդ էր զոհվել, ինչից հետո միջազգային հանրության ճնշումների ներքո այդ երկիրը քիմիական զենքից հրաժարվելու գործընթաց է սկսել:










