Ադրբեջանցի ընդդիմադիրը պարել է երևանյան պարահրապարակում՝ առաջացնելով ադրբեջանցիների զայրույթը (տեսանյութ)

14:34 • 04.11.13

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, «Ադրբեջան-Եվրոպա» շարժման ղեկավար Ռամին Հաջիլին, ով վերջերս Երևանում մամուլի ասուլիս էր տվել, պարել է հայկական ակումբներից մեկում, տեղեկացնում է haqqin.az-ը։


Նրա մասնակցությամբ հայկական պարը քննադատության է արժանացել սոցիակալան ցանցերում։

 

Ինքը՝ Հաջիլին, արդարացել է, ասելով, որ այդ պարով ցանկացել է ցույց տալ, որ հայերը հերթական անգամ գողացել են ադրբեջանական երգը։


«Ես ուրախ էի պարել Երևանում՝ ադրբեջանական երաժշտության տակ»,-ասել է Հաջիլին։